ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 
  • «Արվեստը պետք է այնքան օրգանական լինի, որ դառնա իրական»

    «Արվեստը պետք է այնքան օրգանական լինի, որ դառնա իրական»

    30.01.2018| 08:52
    Դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրուցում ենք ամենատարբեր թեմաների շուրջ՝ փոքր շուկան և մեծ կինոն, ֆիլմի և իրականության փոխազդեցությունը, դերասանի մասնագիտության հոգեմաշությունն ու հարստությունը: Սիրված դերասանը պատմում է նաև թատրոնում և կինոյում իր զբաղվածության մասին, մեծ հույզով հիշում իր 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որի ընթացքում հաղթահարել է անսպասելի առաջադրված փորձությունը:
  • Դժոխքից արտաքսվածը կամ տականքի խոստովանությունը

    Դժոխքից արտաքսվածը կամ տականքի խոստովանությունը

    30.01.2018| 08:46
    Տեր, գիտե՞ս որն է Քո և սատանայի հիմնական տարբերությունը. այն, որ կարճ ժամանակով այս աշխարհ եկած խեղճ մահկանացուն Քեզ հավատարիմ մնալու համար անասելի տառապանքներ պիտի քաշի և իր կենդանության օրոք Քեզնից ոչինչ չստանա:
  • «Անհնար է հավատալ գեղեցիկ կնոջ մահվան լուրին...»

    «Անհնար է հավատալ գեղեցիկ կնոջ մահվան լուրին...»

    29.01.2018| 18:11
    Ռուսաստանում 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը:
  • Նոր մշակույթ Հայաստանում կամ մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսլերները

    Նոր մշակույթ Հայաստանում կամ մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսլերները

    29.01.2018| 18:11
    Մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները ներկայացվում են հայ ընթերցողներին: «Բուկինիստ» գրախանութների ցանցի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում փետրվարի 3-ին, ժամը 18:00 տեղի կունենա համաշխարհային բեսթսելեր Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի շնորհանդեսը: Մոտիվացիոն գրականության այս նմուշը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
  • Գրեմմի 2018-ի հաղթողները

    Գրեմմի 2018-ի հաղթողները

    29.01.2018| 14:25
    Նյու Յորքում կայացել է Ամերիկյան ձայնագրման ազգային ակադեմիայի «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը։ «Տարվա ալբոմ» է ճանաչվել Բրունո Մարսի 24K Magic ալբոմը։
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի հետ

    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի հետ

    29.01.2018| 14:09
    Փետրվարի 7-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը։
  • Փարիզի Նորաձևության շաբաթվա 13 կտավները

    Փարիզի Նորաձևության շաբաթվա 13 կտավները

    28.01.2018| 14:54
    Փարիզում երեկ ավարտվել է Բարձր նորաձևության շաբաթվա ցուցադրությունը, որի առանձնահատկությունն է դարձել հանրահայտ նկարիչների կտավների հերոսների հանդերձանքի վերարտադրումը: Ստացվել են սքանչելի կերպար-կտավ-զգեստներ:
  • Լուսինե Զաքարյանի թանգարանը կբացվի ամռանը

    Լուսինե Զաքարյանի թանգարանը կբացվի ամռանը

    28.01.2018| 00:14
    Ամռանը կբացվի Լուսինե Զաքարյանի թանգարանը (Երևան, Կողբացի 42 հասցեում): Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մշակութային այս օջախը կունենա հիմնադրամ-թանգարանի կարգավիճակ: Ցուցադրության գիտական հայեցակարգը կմշակի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
  • Հեքիմյանի սիրված երգերն առաջին անգամ կներկայացվեն սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ

    Հեքիմյանի սիրված երգերն առաջին անգամ կներկայացվեն սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ

    27.01.2018| 16:26
    Փետրվարի 2-ին` ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Ալեքսեյ Հեքիմյանի սիրված ու սպասված երգերը։ Համերգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
  • Կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը

    Կբացվի Գեղամ Գրիգորյանի հուշարձանը

    26.01.2018| 15:07
    Հունվարի 29-ին, ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հուշարձանի բացման արարողությունը, որը հեղինակել է հայտնի քանդակագործ, Վրաստանի վաստակավոր նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն: Արարողությունը կկայանա աշխարհահռչակ տենորի ծննդյան օրը: